Գյումրիում ձկնաբուծությամբ զբաղվող ֆիզիկական անձը գրունտային ջրերից իրականացրել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ
Տնտեսություն
19:27 12/05/2025
Հայաստան

Գյումրիում ձկնաբուծությամբ զբաղվող ֆիզիկական անձը գրունտային ջրերից իրականացրել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Շիրակի մարզի Գյումրի քաղաքում արձանագրել են առանց թույլտվության գործունեություն իրականացնելու 2 դեպք։Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից։

«Մետաղամշակում իրականացնող «Մագնոն Ա» ՍՊԸ-ն հաստոցների, զոդման, եռակցման աշխատանքները կատարել է առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։

Ձկնաբուծությամբ զբաղվող ֆիզիկական անձ Ս.Կ.-ն չունենալով ջրօգտագործման թույլտվություն գրունտային ջրերից իրականացրել է ապօրինի ջրառ։

Տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի պետի որոշումներով 2 դեպքերով էլ ապօրինի գործունեությունները կասեցվել են։

Նշանակվել են վարչական տուգանքներ, ներկայացվել շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ»,- ասվում է հաղորդագրությունում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գյումրիում ձկնաբուծությամբ զբաղվող ֆիզիկական անձը գրունտային ջրերից իրականացրել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ